Քաղաքական

Տեղի է ունեցել ՀՀ եւ ԼՂՀ ԱԳ նախարարների հանդիպումը

Նոյեմբերի 10-ին կայացավ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կարեն Միրզոյանի հանդիպումը:

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց ԼՂՀ նախարարին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ:

Նախարարները մանրամասն քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվեց ՀՀ եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների միջեւ համագործակցության խորացումը, քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը:

ՀՀ ԱԳ նախարարն Արցախի իր պաշտոնակցի հետ մտքեր փոխանակեց տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:

Հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարարի անունից տեղի ունեցավ ընդունելություն` ԼՂՀ արտգործնախարարի պատվին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, որի ընթացքում Կարեն Միրզոյանին հանձնվեց ՀՀ արտգործնախարարության պատվո հուշամեդալը:

Թողնել պատասխան

Back to top button