Հասարակություն

Սխալ, որը տուն արժե

Աննա Մարտիկյան

«Ռադիոլուր»- Գյումրի

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում դեռեւս երկրաշարժի պատճառով անօթեւան 446 ընտանիք  կա,  որից 182-ը մարզի ամենամեծ Ախուրյան համայնքում։ Նրանր համար կառուցվում է բնակելի չորս շենք։
Մոտ 20 գյուղական բնակավայրերի  264  անօթեւանների համար իրականացվելու է բնակարանային շինարարություն եւ բնակարանների գնման վկայագրեր են տրամադրելու։
Սակայն գյուղաբնակ անօթեւաններից շատերն այսօր 24 տարվա սպասումից հետո դուրս են մնացել պետական բնակարանաշինության ծրագրից: Բնակարանային գործերի մերժման պատճառը 2000-ին ստացած սեփականության վկայականում տեղ գտած անճշտությունն է, որտեղ տնակի փոխարեն գրված է բնակելի տուն:

Թողնել պատասխան

Back to top button