Միջազգային

Սիրիական ընդդիմության նոր ղեկավարը քրիստոնյա է

Կատարի մայրաքաղաք Դոհայում սիրիացի ընդդիմադիրների հավաքի ժամանակ սիրիական ընդդիմադիր ազգային խորհուրդը 41- 28 ձայների հարաբերակցությամբ կազմակերպության ղեկավար է ընտրել Ջորջ Սաբրային:

Այս հավաքի նպատակն էր միասնական ընդդիմադիր հավաքական կազմակերպություն ստեղծելն ու նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարի ընդհանուր ռազմավարություն մշակելը:
Նախկին կոմունիստ Ջորջ Սաբրան այժմ որդեգերել է սոցիալ-դեմոկրատական հայացքներ: Սաբրան նախկինում ուսուցիչ է եղել, ծնվել է քրիստոնյայի ընտանիքում եւ համարվում է բարեպաշտ քրիստոնյա:
Մեկնաբանելով իր ընտրվելը՝ Սաբրան հայտարարել է, որ խորհրդի որոշումը ցույց է տալիս, որ կազմակերպության անդամները  չեն պատկանում որեւէ եկեղեցու կամ հավատի եւ չեն համարվում աղանդավորներ:
Նա նաեւ հայտարարել է, որ միասնական ընդդիմադիր խմբի ստեղծման որոշումը խորհուրդը պիտի ընդուներ հոկտեմբերի 9-ին, սակայն այս հարցը հետաձգվել էր։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button