ԿարևորՀասարակություն

Շրջված ավտոբուսի 22 ուղեւոր հիվանդանոցում է (ֆոտոշարք)

Աննա Մարտիկյան

«Ռադիոլուր»- Գյումրի

Նոյեմբերի 10-ին ժամը 14- ի սահմաններում ահազանգ է ստացվել Շիրակի մարզի փրկարարական վարչություն, որ Ղազանչի գյուղի մոտակայքում Երևանից Ստամբուլ մեկնող «Մերսեդես Բենց» մակնիշի DNT 450 պետհամարանիշով ավտոբուսը Երևան-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը: Շուրջ 40 ուղեւորից 1967 թ. ծնված Արաքսի Վրեժի Ղազարյանը մահացել է տեղում, մյուս ուղեվորներին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Աշոցքի հիվանդանոց, այնուհետեւ առաջին բուժօգնություն ստանալուց հետո ուղեւորները տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Իսկ 10-ամյա Հրանտ Առաքելյանը տեղափոխվել է Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց:
Այժմ Գյումրիի բժշկական կենտրոնում համապատասխան բուժօգնություն է ստանում 22 ուղեւոր: Հիվանդանոցն աշխատում է աշխատակազմի ողջ ծանրաբեռնվածությամբ։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է նախաքննություն:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button