ԿարևորՀասարակություն

Մեկ զոհ եւ վիրավորներ. Ստամբուլ մեկնող ավտոբուսը շրջվել է

Տուժածների մասին տվյալներ ստանալու համար կարելի է զանգահարել 010-36-02-97, 060 44 03 41 հեռախոսահամարներով:

Նոյեմբերի 10-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ղազանչի գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեվեկելի մասից ու շրջվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Երևանից Ստամբուլ մեկնող ավտոբուսը Երևան-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ի մոտ (Ղազանչի գյուղ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:

Ըստ նախնական տվյալների` կա մեկ զոհ և 23 տուժած: Մանրամասները ճշտվում են։

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստեղծվել է շտաբ և թեժ գիծ:
Տուժածների մասին տվյալներ ստանալու համար կարելի է զանգահարել 010-36-02-97, 060 44 03 41 հեռախոսահամարներով:

ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 1967 թ. ծնված Արաքսի Վրեժի Ղազարյանը:

Տուժածներ`

  • Բրուտյան Սուսաննա
  • Կզլգյոզյան Օվսաննա
  • Մխիթարյան Թամարա
  • Իսրայելյան Աննա
  • Գևորգյան Արմինե
  • Մանուկյան Կարեն
  • Մանուկյան Ալլա
  • Սարգսյան Աիդա
  • Մուրադյան Երազիկ
  • Սարգսյան Մարիետա
  • Սիրանյան Անահիտ
  • Ստեփանյան Բենիամին
  • Մկրտչյան Ռուբեն

Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոնում ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:

  • Աբովյան Թամարա
  • Այվազյան Վարուժան
  • Առաքելյան Վարդուհի
  • Բաղդասարով Ռուբեն
  • Բարսեղյան Վարդան
  • Իսկանդարյան Մարինե
  • Իսրայելյան Լուսինե
  • Խաչատրյան Թեհմինե
  • Խաչատրյան Քրիստինե
  • Մալխասյան Հրաչ
  • Մալխասյան Ստելլա
  • Մարտիկյան Մարգարիտ
  • Մելքոնյան Ելիզավետա
  • Մկրտչյան Խաչատուր
  • Պետրոսյան Նազելի
  • Նինջարաձե Լեռի
  • Նիզարաձե Իրակլի

տեղափոխվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:

  • Եպիսկոպոսյան Էդիկ
  • Եպիսկոպոսյան Սեդա

տեղափոխվել են Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոն:

Թողնել պատասխան

Back to top button