ԿարևորՄշակույթ

Իրանում վերականգնում են հայկական եկեղեցին

Իրանում սկսվել են սուրբ Հռիփսիմե 4- րդ դարի եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Վանքը տուժել էր օգոստոսի 11- ին Իրանի հյուսիսում տեղի ունեցած կործանարար երկրաշարժի հետեւանքով, հայտնում է Հայ առաքելական եկեղեցու Ատրպատականի թեմը։

Իրանի մշակույթի նախարարությունը սուրբ Հռիփսիմե եկեղեցին եւ նրա հարեւանությամբ գտնվող սուրբ Աներեւույթ մատուռի ավերակները ճանաչում է որպես պետության կողմից պահպանվող մշակութային հուշարձաններ եւ երկրաշարժից հետո քայլեր է ձեռնարկել դրանք վերականգնելու համար։

Ատրպատականի թեմի առաջնորդ Գրիգոր արքեպիսկոպոսը հայտնել է, որ վերականգնման աշխատանքները ֆինանսավորում է Իսլամական Հանրապետության հուշարձանների պահպանության գործակալությունը։

 

 

Թողնել պատասխան

Back to top button