Հասարակություն

Ուսանողներն այցելեցին բանակային 5- րդ կորպուս

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

«Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ նախաձեռնությամբ Հայկական բանակի 20-ամյակին նվիրված «Բանակը մենք ենք» ծրագրի շրջանակներում այսօր ավելի քան 80 ուսանողներ եղան Նուբարաշենում գտնվող 5-րդ բանակային կորպուսում։  Ինչպես նշեց Երիտասարդ համալսարանականների միավորման նախագահ Գևորգ Մելքոնյանը, ծրագրի նպատակը բանակ-հասարակություն կապի ամրապնդումն է, երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական ոգու և բանակի նկատմամբ հասարակության շրջանում ուշադրության բարձրացումը:
Նուբարաշենի զորավարժարնում  ուսանողները և ուսանողուհիները կրակային հմտությունններն էին փորձում։ Ամեն մեկին հնարավորություն ընձեռնվեց կատարել երեքական կրակոց ավտոմատից:

Ընդհանուր առմամբ ուսանողները կայցելեն 10 զորամաս, այդ թվում` սահմանային, կծանոթանան զինվորական կյանքի  առօրյային:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button