Տնտեսական

Ուկրաինային հետաքրքրել է Հայաստանի փորձը

Այսուհետ ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինները միմյանց կփոխանցեն ԱՊՀ տարածքում գործունեություն իրականացնող օրինախախտ խոշոր ընկերությունների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչի շնորհիվ վերջինների գործունեությունն ու վարքագիծը մշտապես կգտնվի ԱՊՀ անդամ բոլոր երկրների մրցակցային մարմինների ուշադրության կենտրոնում:
Օրինախախտ տնտեսվարողների գործունեության վերահսկողության վերաբերյալ նման պայմանավորվածություն է այսօր ձեռք բերվել ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում, որին ներկա է նաև խորհրդի անդ ամ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

ԱՊՀ անդամ մի քանի երկրներում մասնաճյուղային ցանցի միջոցով հպնարավոր կլինի կազմել ռիսկային ընկերությունների ցուցակ և մի երկրում օրինախախտ հանդիսացած տնտեսվարողի գործունեությունը խստորեն կվերահսկվի նաև այն պետությունների տարածքում, որտեղ վերջինը  գործունեություն է իրականացնում:

ՌԴ Հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւը նիստի ընթացքում հատուկ ընդգծել է, որ Հայաստանի մրցակցային մարմնի ցուցանիշներն ու ձեռքբերումները բավականին տպավորիչ են և ուսանելի։
Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեի  նախագահ Վասիլի Ցուշկոն էլ  հետաքրքրվել է հատկապես պետական գնումների ոլորտում Հայաստանի մրցակցային մարմնի ուսումնասիրություններով և նշել է, որ Հայաստանի հաջողված փորձը հիմք կհանդիսանա նման լայնածավալ ուսումնասիրություն սկսելու նաև իրենց երկրում։
ՌԴ մրցակցային մարմնի ղեկավարի առաջարկով որոշվել է ԱՊՀ անդամ երկրների մակարդակով համատեղ ուսումնասիրություն իրականացնել երեք կարևոր ոլորտներում,  որտեղ ձևավորվող գնային քաղաքականությունն ու տնտեսվարողների վարքագիծը խնդրահարույց են համարել նիստին ներկա գրեթե բոլոր երկրների մրցակցային մարմինների ղեկավարները: Խոսքը վերաբերում է վառելիքի, դեղորայքի և ավիացիայի ոլորտներին:

Թողնել պատասխան

Back to top button