ԿարևորՔաղաքական

Վրաստանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Մայա Փանջիկիձեն առաջիկայում կայցելի Հայաստան։

Մեր երկիր այցելելու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերը, ինչպես նաեւ շնորհավորական ուղերձը նրան այսօր փոխանցել է Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը։

Նրանք  մտքեր են փոխանակել հայ-վրացական բարձր մակարդակի բարիդրացիական հարաբերությունների օրակարգային կարեւորագույն հարցերի շուրջ։

Հայաստանի դեսպանն ու Վրաստանի արտգործնախարարը քննարկել են նաեւ առաջիկա երկկողմ փոխայցելությունների ձեւաչափը, ինչպես նաեւ պայմանավորվածություններ ձեռք բերել ընթացիկ համագործակցության եղանակների վերաբերյալ:

Թողնել պատասխան

Back to top button