Կարևոր

Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ին եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա

Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ին եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: Ինչպես հայտնում են երկրի նախագահի մամլո ծառայությունից, հանրապետության ղեկավարը Փարիզում հանդիպումներ կունենա նախագահ Ֆրանսուա Օլանդի, ինչպես նաև Ֆրանսիայի վարչապետի, Ազգային ժողովի ու Սենատի նախագահների հետ: Նախատեսվում է նաև հանդիպում Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ: Պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի նաև Լիոն, որտեղ հանդիպում կունենա քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի հետ, այնուհետև Ֆրանսիայի խոշորագույն արդյունաբերական շրջաններից մեկի՝ Ռոն-Ալպ շրջանի առևտրաարդյունաբերական պալատում կհանդիպի Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Ավարտելով պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի մեկշաբաթյա արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում:

Թողնել պատասխան

Back to top button