Հասարակություն

Մի շարք ոստիկանների կողմից հանցագործության դեպքերը թաքցնելու համար Հատուկ քննչականում քրեական գործ է հարուցվել

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում նոյեմբերի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ Ոստիկանության Երեւանի վարչության Արաբկիրի բաժնի առանձին ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Ինչպես հայտնում են հատուկ քննչականից, պարզվել է, որ Արաբկիրի բաժնի առանձին ծառայողներ, 2011-2012 թթ. ընթացքում ահազանգեր ստանալով մի քանի քաղաքացիներից՝ կողոպուտի, գողության, ավազակության դեպքերի վերաբերյալ, խմբային շահերից ելնելով, նշված հանցագործության դեպքերը թաքցրել են եւ միջոցներ չեն ձեռնարկել դրանք բացահայտելու ուղղությամբ՝ էական վնաս պատճառելով քաղաքացիների եւ պետության օրինական շահերին: Քրեական գործով կատարվում է նախաքննություն:

Թողնել պատասխան

Back to top button