ԿարևորՀասարակություն

Ճարտարապետության ու շինարարության ոլորտի ավանդույթները հուսալի ձեռքերում են. ՀՀ վարչապետ

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Այս տարի լրանում է Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանի հիմնադրման 90-ամյակը: Ողջ տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել, դրանք պաշտոնապես ամփոփվել են այսօր: Վաղ վերաբացվել է համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան թիվ երրորդ դպորցը, որն արդեն ճարտարապետաշինարարական համալսարանի ավագ դպրոցն է: «Հին ու քայքայված վիճակում գտնվող մասնաշենք, որտեղ դպրոցական կրթության ավանդույթները շատ ուժեղ էին»,- նշել է ոլորտի պատասխանատուն՝ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նոր վերաբացված դպրոց է այցելել վարչապետ Տիգրան Սարգսյանը՝Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի և իհարկե կրության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ: Ճարտարապետաշինարակական համալսրանի հոբելյանական միջոցառումները շարունակվել են Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, որտեղ համալսարանի մի շարք աշխատակիցներ արժանացել են հանրապետության նախագահի ու վարչապետի պարգևների: Ողջունելով հանդիսության մասնակիցներին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ կարծիք է հայտնել, որ Ճարտարապետության ու շինարարության ոլորտի ավանդույթները հուսալի ձեռքերում են:

Ճարտարապետությունն ու շինարարությունը Հայաստանում դարերի պատմություն ունեն: Հայ շինարար վարպետների աշխատանքները հնում հայտնի էին ողջ աշխարհին: Հայկական ճարտարապետաշինարարական միտքը փայլատակեց նաև խոհրդային տարիներին, դրանք, որոշ վերապահումներով շարունակվում են նաև այսօր: «Գնահատված են արդյո՞ք հայ ճարտարապետներն ու շինարարները մեր օրերում»,- հարցրեցինք Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանից.«Չգիտեմ գնահատել ասելով ինչ կարող ենք հասկանալ, առհասարակ մեր ժողովդրի մշակույթի մեջ շինարարական արվեստն ինքը լուրջ դերակատարություն է ունեցել, և եթե մենք հայտնի ենք աշխարհին կամ առանձնանում ենք ինչ-որ ասպարեզներում, ապա վստահորեն այդտեղ մենք ասելիք ունենք»:

Երևանի ճարտարապետաշինարական համալսարանն արդեն ինը տասնամյակ դարձել է ճարտարապետների ու շինարարների յուրօրինակ դարբնոց: Այստեղ իրենց ճարտարապետական ու շինարարական մկրտությունն են ստացել բազմաթիվ անհատներ; Այսօր էլ ավանդույթները շարունակվում են ու համալսարանի շրջանավարտների նախագծերը կյանքի են կոչվում, մնայուն կլինեն այդ աշխատանքները, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա: Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը հպարտորեն նկատում է, որ համալսարանի շրջանավարտները աշխահում կգտնեն իրենց տեղը, ավելին, պետությունը հանգիստ կարող է վստահել ճարտարապետների ու շինարարների այս սերնդին.«Սա այն կոլեկտիվն է, որը սարքել է մի եկեղեցի, որը կոչվում է սուրբ հրեշտակապետերի եկեղեցի՝ Ջիմ Թորոսյան, Գագիկ Գալստյան, Ստեփանակերտի օդանավակայանը՝ Տիգրան Բարսեղյան, Գագիկ Գալստյան»: Տաղանդավոր ու նվիրված աշխատանքյին խումբ է նկատել նաև կառավարության ղեկավարը: Նվիրումն ամենակարևորն է ու գիտակցումը, որ ճարտարապետությունն ու շինարարությունն իսկապես հուսալի ձեռքերում է: Գիտության ու գիտելիքի առանցքը համալսարաններն են, դրանք պետք է պետության ուշադրության կենտրոնում գտնվեն:

Երևանի ճարտարապետաշինարական համալսարանի 90 ամյակին նվիրված օրվա միջոցառումները սկսվեց համալսարանի վերանորոգված ավագ դպրոցի բացմամբ : ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան.« Շատ տպավորիչ էր այն նվիրումը դասախոսական կազմի, որ մենք տեսանք, թե մարդիկ ինչպես են հպարտանում, որ կառուցել են իրենց ձեռքերով այս հիասքանչ դպրոցը, և անմիջական կապ է ստեղծվում դպրոցի ու համալսարանի միջև»:
Ավագ դպրոցների ու բուհերի կապը պետք է հնարավորինս սերտանա, այդ ուղղությամբ որոշ քայլեր արդեն իրականացվել են, մի շարք ավագ դպրոցներ դարձել են բուհերի համալիրներ: Ոլորտի պատասխանատուն՝ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը նկատում է, որ բուհի ղեկավարությունը հետևողականորեն ամեն ինչ անում է , որ դպրոցը այս մոդելով կայանա.« Կարող եմ արդեն փաստել, որ այս ավագ դպրոցը բուհական համակազմում գործող կայացած ավագ դպրոցներից մեկն է դառնում: Քաղաքի կենտրոնում այսօր ունենք և շքեղ վերանորոգված դպրոց, և դպրոց, որը տալիս է ժամանակակից, լավ կրթություն»:

Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում սովորում է 740 աշակերտ: Նրանք և մայրաքաղաքից են, և Երևանին մերձակա բնակավայրերից: Ավագ դպրոցի տնօրեն Սահակ Լևոնյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ անցումը,կրթական ներկայիս մոդելին, ճիշտ էր.«Հիմնավոր կայացման համար իհարկե դեռ անելիքներ կան, բայց ես անձամբ գտնում եմ, որ դա ճիշտ ուղի էր»:

Թիվ երեք ավագ դպրոցի աշխակերտներն ընդհաուր առմամբ գոհ են իրենց պայմաններից, խորասված ուսուցանվում են նախընտրած առարկաները, իսկ նոր կոլեկտիվի հետ հարմարվելու վախն ու անհանգստություններն արդեն անցյալում են :Այդուհանդերձ նրանց մտահոգող հարցեր կան, թե ինչ կոնկրետ դժվարացան պատասխանել, միաժամանակ նկատեցին՝ ընդհանուր առմամբ կարելի էր ինչ-որ բան փոխվեր: Ասացին ու չկարողացան մասնավորեցնել իրենց ցանկությունները:

Թողնել պատասխան

Back to top button