ԿարևորՄշակույթ

Հոբելյանական համերգ` նվիրված ժոողվրդական արտիստ Ռաիսա Մկրչյանին

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Նոյեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ժոողվրդական արտիստ Ռաիսա Մկրչյանին նվիրված հոբելյանկաան համերգ։ Այդ առիթով «Ուրբաթ» ակումբն այսօր հյուրընկալել էր սիրված երգչուհուն և հոբելյանական համերգի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մանուկյանին։ Համերգային ծրագրում ընդգրկված են Ռաիսա Մկրտչյանի երգացանկի լավագույն ստեղծագործությունները։ Ինչպես նշել է Արմեն Մանուկյանը հանդիսատեսին այդ օրը սպասվում է հաճելի անակնկալ։ Ստեղծագործական կենսագրությունը նա սկսկեց որպես դաշնակահարուհի, բայց հաղթեց երգը։ 1960-ականների վերջերեին Ռաիսա Մկրտչյանը հանդես եկավ Կոնստանտին Օրբելյանի գլխավորած էստրադային, ինչպես նաև Հեռուստատաեսության և ռադիոյի էստարդային-սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Հայ փոփ երաժշտության ասպարեզում նա առաջին երգչուհին էր, ով բոլորվին նոր մոտեցումներ և պատկերացումներ ներմուծեց երգարվեստ՝ ժանարը դարձնելով չափազանց սիրելի և ընդունված, «Ռաիսան այն երգչուհին է, ում կարելի է վստահել ցանկացած երգի կատարում և համոզված լինել, որ երգը կհարստանա, նոր գույներ ձեռք կբերի»,-երգչուհու մասին ասում էր Առնո Բաբաջանյանը։ Նրան մեծ սիրով իրենց երգերն էին նվիրում ոչ միայն հայ, այլև ռուս և արատասահմանյան հայտնի կոմպոզիտորներ:

Համերգային հրավերներ, իհարկե, լինում են, բայց երգչուհին դրանց մանսկացում է հազվադեպ, չափազանց բծախնդիր կերպով կատարված ընտրությամբ։ Ազատ շուկան ձևավորել է միջավայր, որի հետ դժվար է համակերպվում, իսկ արվեստում սեփական ընկալումներին դավանճանելու ցանկություն ամենևին չկա։ Ասում է, որ այդպես էլ չի կարողանում հասականալ, ինչպես կարելի էր գլխատել մի ողջ համակարգ՝ տարիների իր ձեռքբերունմերով, հրաշալի ներուժով ու ամեն ինչ սկսել զրոյից:
Ճշմարիտ արվեստի լավագույն ավանդույթնրեը Ռաիսա Մկրտչյանն այսօր փորձում է փոխանցել նոր սերնդիրն՝ դասավանդելով Երևանի կոնսերվատորիայում և Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում։ «Ունեմ հրաշալի ուսանողներ, բայց շատ հաճախ նրանց համար մեծ ցավ եմ ապրում»,-ասում է:
Այդուհանդերձ, այսօրվա հանդիպման առիթը Ռաիսա Մկրտչյանին նվիրված հոբելյանական համերգն էր, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Հայտնի ու սիրված երգերով հանդես կգա օրվա հերոսուհին, ինչպես նաև երգիչ-երգչուհիներ։ Համերգը հագեցած կլինի դասական կատարումներով։ Հոբելյանական համերգի գեղարվեստական ղեկավար Արմեն Մանուկյանը տեղեկացնում է՝ երեկոն զերծ չի լինի նաև անակնկալներից:
«Համերգի ժամանակ ելույթ կունենա Ռաիսա Մկրտչյանի դուրստրը` Ռուսաստանում հայտնի ջազային երգչուհի Արմինե Սարգսյանը»:

Թողնել պատասխան

Back to top button