ԿարևորՀասարակություն

Հայաստան է մտնում «Ալիտալիան»

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/11/091112alitalia.mp3
Մոտավորապես 1 ամիս հետո «Ալիտալիա» ավիաընկերությունը կսկսի չվերթեր իրականացնել Հայաստանից-Իտալիա և հակառակ ուղղությամբ, այսօր հայտարարել է   «Ալիտալիա» ավիաընկերության գլխավոր մենեջեր Ջովանի Սիմոնին:
Եթե առաջիկա ամիսների սպասումներն իրականանան՝ հետագայում կավելացնենք չվերթերը։
Երեւան- Հռոմ երկկողմանի տոմսի արժեքը սկսվում է 300 եվրոյից, այլ ուղղություններով` 350:

Ուղիղ կապը երկու երկրների միջև հրատապ անհրաժեշտություն է ծով չունեցող Հայաստանի համար, կարծում է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին` «Ալիտալիայի» այս որոշումը համարելով լուրջ քայլ Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ:

«Զգում եմ, որ այս որոշումը պատմական կարևոր հանգրվան է դառնալու Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերություններում»,- ասաց դեսպանը:
Որոշումը կխթանի առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, Հայաստանում կավելանա իտալացի զբոսաշրջիկների թիվը, թեև նրանք ամենաշատն են Հայաստան ժամանող եվրոպացի զբոսաշրջիկների թվում։
«Ալիտալիա» ավիաընկերության գլխավոր մենեջեր Ջովանի Սիմոնին էլ լրագրողներին ներկարացրեց ընկերության հնարավորությունները, պատմեց, որ 4 տարի առաջ «Ալիտալիայի» շարժակազմն ամբողջությամբ նորացվել է, որ 75 նոր ինքնաթիռ է ձեռք բերվել, ևս 25-ը կավելացվի առաջիկայում:

 

Թողնել պատասխան

Back to top button