ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը հարմար առիթ է փնտրում՝ հակամարտությունը վերսկսելու համար. Wall Steet Journal-ին ասել է Սերժ Սարգսյանը

Հայաստանի նախագահը խորապես մտահոգված է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը զինված հակամարտության մեջ ներքաշելու ցանկությամբ,-գրել է Wall Steet Journal-ը՝ հրապարակելով Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցը: Պարբերականի թղթակցի հետ զրույցում մեր երկրի նախագահը զգուշացրել է, որ այդ դեպքում հայկական ուժերը կտան «անհամաչափ» ուժեղ պատասխան։ Հանրապետութան նախագահը վերահաստատել է, որ Հայաստանի կառավարությունը կողմ է ավելի քան 2 տասնամյակ շարունակվող հակամարտության շուրջ խաղաղ բանակցություններին։

«Ցավոք, ես կարծում եմ, որ Ադրբեջանը հարմար առիթ է փնտրում հակամարտության վերսկսման համար։ Ես մտահոգված եմ, որ նման սխալը կարող է վնասել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդին, սակայն ամենամեծ վնասը կհասցվի Ադրբեջանի ժողովրդին»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ մենք կողքից չենք հետևի, եթե Լեռնային Ղարաբաղի բնակչությանը վնաս հասցվի։ Wall Steet Journal-ը հիշեցնում է, որ սահմանին ճնշումը վերջին ամիսների ընթացքում մեծացել է։ Պարբերականը նաև նշում է, որ ռազմական հռետորաբանությունն ակտիվացել է օգոստոսին, «երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ որպես հերոս, ընդունեց Ռամիլ Սաֆարովին»։ «Ո՞րն է պատճառը, որ Ադրբեջանում նման հայատյացության մթնոլորտ է ստեղծվել»:

Թերթի թղթակցի այս հարցին նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Ավելի հեշտ է ստեղծել նման մթնոլորտ՝ խրախուսելով ատելության տարածումը, քան զբաղվել այդ մթնոլորտի հետևանքներով»։ Սերժ Սարգսյանը նաև զգուշացրել է, որ ռազմական հարձակման հնարավորությունն Իրանի վրա, որի հետ Հայաստանը սահման ունի, «ծայրահեղ մտահոգիչ է», և իրադարձություննների զարգացումը կարող է նաև խթանել հակամարտությանը Երևանի և Բաքվի միջև։ «Միջազգային ներգրավվածությունը տարածաշրջանում կարող է օգնել նվազեցնելու ճնշումն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Եթե մենք ապրեինք մեկուսացված տարածաշրջանում, որտեղ միջազգային ազդեցությունը չլիներ, պատերազմն արդեն սկսված կլիներ»,-ասել է ՀՀ նախագահը՝ Wall Steet Journal-ին տված հարցազրույցում:

Թողնել պատասխան

Back to top button