ԿարևորՄիջազգային

Օբաման վերադարձել է Սպիտակ տուն աշխատանքը շարունակելու համար

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերադարձել է Սպիտակ տուն, որպեսզի վերսկսի աշխատանքը նախագահական ընտրություններում երկրորդ պաշտոնավարման համար պայքարից հետո: Նախագահական ընտանիքը վայրէջք է կատարել Էնդրյուս ավիաբազայում չորեքշաբթի երեկոյան: Օբաման Վաշինգտոն է ժամանել իր հարազատ Չիկագո քաղաքից տիկնոջ՝ Միշելի և երկու դուստրերի ուղեկցությամբ: Դուրս գալով ավտոմեքենայից՝ Օբաման ողջունել է իրեն սպասող լրագրողներին՝ կատակելով եղանակի վերաբերյալ:
Ավելի վաղ՝ հինգշաբթի, Չիկագոյում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալով՝ Օբաման հայտարարել էր, որ վերադառնում է Սպիտակ տուն աշխատանքը վերսկսելու վճռականությամբ և մեծ տրամադրվածությամբ:

Թողնել պատասխան

Back to top button