ԿարևորՏնտեսական

Սերժ Սարգսյանը մասնակցեց հայ-իրանական համատեղ երկու ՀԷԿ կառուցման հիմնարկեքին

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Մեղրի

Այսօր սահմանային Արաքս գետի վրա տեղի է ունեցել հայ-իրանական համատեղ երկու հիդրոէլեկտրակայանների կառուցման հիմնարկեքը: Հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Հայաստանի և Իրանի այլ պաշտոնատար անձինք: Հիդրոէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը կազմելու է 260 մեգավատտ. դրանցից մեկը գտնվելու է Մեղրիում, իսկ մյուսը՝ Կարաչիլարում: Նախնական հաշվարկներով, մոտ 330 միլիոն դոլար արժողությամբ, 130 մեգավատ հզորությամբ և տարեկան 800 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի արտադրության կարողություն ունեցող Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցումն ամբողջությամբ ֆինանսավորվելու է իրանական կողմը: Հավելենք՝ կառուցումից հետո Մեղրի ՀԷԿ-ը 15 տարի կշահագործի իրանական ընկերությունը, որից հետո հիդրոէլեկտրակայանն անհատույց կհանձնվի Հայաստանին: Այդ ժամանակահատվածում արտադրված ողջ էլեկտրաէներգիան կարտահանվի Իրան։
Նշենք նաև, որ Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման հիմնարկեքը պետք է տեղի ունենար այս տարվա օգոստոսի 22-ին, սակայն դրան խանգարեց օգոստոսի 12-ին Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը

Թողնել պատասխան

Back to top button