ԿարևորՄիջազգային

Պետքարտուղարի պլանները չեն փոխվել.Վիկտորիա Նուլանդ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախկինի պես մտադիր է թողնել իր պաշտոնը Բարաք Օբամայի նախագահության առաջին ժամկետը լրանալուց հետո,-վստահեցրել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: «Պետքարտուղարի պլանները չեն փոխվել»,-Ճեպազրույցում հայտարարել է Նուլանդը՝ նշելով, որ նախագահն առաջիկայում կհրապարակի նոր պետքարտուղարի անունը: Արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածուներ են նշվում Սենատի միջազգային կապերի հանձնաժողովի ղեկավար Ջոն Քերին և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button