ԿարևորՀասարակություն

Նույնիսկ մեկ երեխան, որը չունի քաղաքացիություն, շատ է(Ֆոտոշարք)

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ զրկված են քաղաքացիությունից, ինչը մտահոգվելու տեղիք է տալիս: Ապաքաղաքացիության կրճատման մասին կոնվենցիան այս խնդրի հաղթահարման կարևոր գործիք է և այսօր արդեն շատ պետություններ ունեն համապատասխան օրենսդրություն: Այդուհանդերձ, այս փաստաթղթին միացած պետությունների թիվը փոքր է և Միավորված ազգերի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնինո Գուտերեսը խոստացել է անվերապահորեն աջակցել բոլոր այն կառավարություններին, որոնք միանալու ցանկություն կհայտնեն: Խնդրի մասին բարձրաձայնվում է նաև մեր Հանրապետությունում և Հայաստանի կառավարությունը ևս փարձում է խնդրի լուծման եղանակներ գտնել: Դրա համար սակայն անհրաժեշտ է նախ գտնել ապաքաղաքացիներին, որից հետո միայն հնարավր կլինի կոնկրետ քայլերի դիմել:

Թողնել պատասխան

Back to top button