ԿարևորՀասարակություն

«Հայաստանին պետք է ոչ թե իշխանափոխություն, այլ իշխանության բարեփոխում».Վարդան Դևրիկյան

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Գրականագետ Վարդան Դևրիկյանն ու քանդակագործ Լևոն Թոքմաջյանն այսօր վերլուծել են երկրի քաղաքական պատկերը նախընտրական փուլում։ Երկու բանախոսներն են միաձայն պնդել են, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտում ամլություն է տիրում, հետևաբար նախագահական ընտրություններում ընդդիմադիր դաշտից արժանի որևէ թեկնածուի չեն տեսնում։ Նախընտրական փուլում Հայասատանի ներքաղաքական դաշտի վերլուծության ընթացքում գրականագետ Վարդան Դևրիկյանի ու քանդակագործ Լևոն Թոքմաջյանի քննադատության թիրախում ընդդիմությունն այսօր գրեթե գերիշխող դիրքում էր։ «Ասում են երկրում առողջ մրցակցություն չկա, բայց չեն վերլուծում, թե ինչու չկա այդ մրցակցությունը»,-ասում է Վարդան Դևրիկյանը:

Ժողովրդին ազատություն ու արդարություն՝ այսինքն վերացական հասկացություններ խոստացող քաղաքական գործիչներին Դևրիկյանն անլուրջ է ընդունում։ «Եթե մեր կյանքում ունենք որևէ բանի ավելցուկ, ապա դա ազատությունն է»,-ասում է։ Իսկ երկրում անհրաժեշտ փոփոխությունների համար իշխանափոխությունն ամենևին էլ պարտադիր պայման չի համարում։ «Հայաստանին պետք է ոչ թե իշխանափոխություն , այլ իշխանության բարեփոխում»,-Վարդան Դևրիկյանի բանաձևն է։

Զուգահեռները վրացական և ամերիկյան վերջին ընտրությունների հետ քանդակագործ Լևոն Թոքմաջյանի հոգում նախանձ են արթնացրել. արվեստագետին գայթակղել է նշված ընտրությունների, նրա բնորոշմամբ, դեմոկրատիկ ձևն ու բովանդակությունը։ Հայասատանում նման ընտրությունների բացակայության ու արվեստագետի երազների չիրականցման մեջ դարձյալ մեղադրվում է ընդդիմությունը:

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը հավասարակշռության կողմնակից է։ Նա էլ, ինչպես Վարդան Դևրիկյանը, ոչ թե իշխանական վերնախավի կտրուկ փոփոխությունների, այլ շարունակական բարեփոխումների մեջ է տեսնում Հայասատանի փրկությունը:

Թողնել պատասխան

Back to top button