ԿարևորՀասարակություն

Իրանի երկրաշարժը կրկին զգացվել է նաեւ Հայաստանում

Իրանը երեկ երեկոյան երկորդ անգամ է ցնցվել: Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ տեղական ժամանակով 20.21-ին Ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Ըստ նախնական տեղեկության, երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Քաջարանում և Կապանում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Թողնել պատասխան

Back to top button