ԿարևորՍպորտ

Գերմանական ակումբը 15 միլիոն է առաջարկել Հենրիխ Մխիթարյանի համար

Իտալական Կալչիոմերկատո / calciomercato / կայքը երեկ տեղեկություն է տարածել, որ Մյունխենի Բավարիան և Թուրինի Յուվենտուսը հետաքրքրված են Հայաստանի հավաքականի և Դոնեցկի Շախտյորի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական ակումբն արդեն 15 մլն եվրո է առաջարկել Մխիթարյանի համար, սակայն մերժում է ստացել, քանի որ Շախտյորը ցանկանում է երկարաձգել Հենրիխի հետ պայմանագիրը՝ մինչև 2018 թվականը: Հիշեցնենք՝ ավելի վաղ Պետերբուրգի «Զենիթը» Հենրիխ Մխիթարյանի համար առաջարկել էր 30 մլն եվրո գումար:

Թողնել պատասխան

Back to top button