ԿարևորՔաղաքական

Առաջիկայում կամ կունենանք մեծ ձեռքբերումներ, կամ՝ խոշոր կորուստներ, ասում է նախկին դեսպանը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

«Մոդուս Վիվիենդ կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմնանը, սակայն դեմ՝ հայ-թուրքական արձանագրություններին, քանի որ այդ կերպ ավելի շատ տալիս ենք, քան՝ ստանում։

Նա առաջիկա տարիները Հայաստանի ու հայ ժողովրդի համար ճակատարգական տարիներ է համարում։  համարեց: Հայոց ցեղասպանության 100-րդ  տարելիցին ակտիվորեն կշրջանառվի ճանաչման հարցը: Եվ եթե անգամ շատ պետություններ չընդունեն, որ կատարվածը ցեղասպանություն էր, գոնե կընդունեն, որ էթնիկ զտումներ էին, ասում է Կանադայում Հայաստանի նախկին դեսպանը։
Առաջիկա տարիները շրջադարձային կլինեն՝ կամ մեծ ձեռքբերումներ կարձանագրենք, կամ խոշոր կորուստներ, շարունակում է միտքը Արա Պապյանը:
Ղարաբաղյան խնդրում զարգացումներ ավելի շուտ պետք է սպասել, ասաց։ Նավթի կորստով պայմանավորված՝ Բաքուն շտապողականություն կդրսևորի։
«2013- 2014 թվականներին նավթը գնալով կպակասի ու Ադրբեջանը գերտերությունների համար կդառնա ոչինչ»,- ասաց նա։
Արա Պայանը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում էական համարեց նաև Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններ համարվող թալիշների, ավարների ու լեզգիների հետ միավորվելու հարցը:
Ադրբեջանը մտածված շփման գիծ է ուղարկում հիմնականում թալիշներին, ինչը սկսել են հասկանալ նաև թալիշներն ու ընդվզել ադրբեջանական այս գործելաոճի դեմ: Այս երկրի իշխանությունների նկատմամբ ատելությունը այս ժողովուրդներին ևս մտորելու տեղիք է տվել, վերջինները չեն ուզում շփման գիծ գնալ ու պաշտպանել Ադրբեջանի սահմանները, առավել ևս, որ հայերի դեմ նրանք պայքարելու առիթ չունեն։

Թողնել պատասխան

Back to top button