ԿարևորՏնտեսական

Աղիքային ցուպիկ` Չանախ պանրի մեջ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Սպառողներին հայտնի Չանախ տեսակի պանրի մեջ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայութան փորձագետներն աղիքային ցուպիկ են հայտնաբերել: Այդ մասին այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարել է Սննդի անվտանգության ծառայության պետ Աբրամ Բախչագուլայնը: Ծառայությունը պանրի արտադրությամբ զբաղվող 59 տնտեսվարողի մոտ սեպտեմբեր-հոկտեմբերի ամիսներին ստուգումեր է իրականացրել, ինչի արդյունքում 18-ի գործունեությունը դադարեցվել է: Ձեռնարկությունները հիմնականում չեն պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը: Բախչագուլայնը վստահեցրել է, որ Չանախի՝ աղիքային ցուպիկ պարունակող 5,5 տոեննա պանիրը ոչնչացվել է և ընկերությունը 10 միլիոն 750 հազար դրամ վարչական տուգանքի է ենթարկվել: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սննդամթերքի անվտանգության ոլորտում մոնիտորինգի համակարգ է ստեղծվել, պարբերաբար ստուգումներ են իրականցվելու, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում քաղաքացիներին անպայման տեղյակ է պահվելու:

Անդրադառնալով կոնկրետ Չանախ պանրին, վարչապետը նկատել է, որ ուղղակի վնաս է հասցվում քաղաքացիների առողջությանը, որի համար նրանք վճարում են: Աբրամ Բախչագուլայնը նկատել է, որ տնտեսվարող սուբյեկտնեի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների խստացման անհրաժեշտություն է նկատվում: Նշենք, որ մինչև տարեվերջ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պլանային ստուգումեր է իրականցնելու տարբեր ոլորտներ ներկայկացնող 70 ընկերությունում, այդ թվում՝ նաև մսամթերքի արտադրությամբ զբաղվող մի քանի ձեռնարկություններում:

Թողնել պատասխան

Back to top button