Հասարակություն

Նախաճաշ`ԱՄՆ դեսպանատանը

Նոյեմբերի 7-ին վաղ առավոտյան ԱՄՆ դեսպան Հեֆերնի ու դեսպանատան աշխատակիցների հետ ԱՄՆ ընտրությունների առիթով դեսպանատանը կազմակերպված նախաճաշին մասնակցում էր ուսանողներից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, դասախոսներից, պետական պաշտոնյաներից և ԶԼՄ-ների ներկայացուցիչներից բաղկացած բազմազան մի խումբ: Մասնակիցները հետևում էին ԱՄՆ ընտրությունների արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակմանը և լուսանկարվում նախագահության թեկնածուներ նախագահ Օբամայի ու նահանգապետ Ռոմնիի իրական չափերի պատկերների կողքին: Մասնակիցների համար պատրաստվել էին նաև Հանրապետական կուսակցության, Դեմոկրատական կուսակցության, Ընտրական կոլեգիայի ու իշխանության ժողովրդավարական անցման մասին պատմող տեղեկատվական տաղավարներ: Դեսպանատան հյուրերը նաև մասնակցեցին ընտրախաղի` քվեարկելով ԱՄՆ նախագահի իրենց նախընտրելի թեկնածուի օգտին:

Թողնել պատասխան

Back to top button