Քաղաքական

Կոմունիստները կսատարեն նրան, ով կազգայնացնի տնտեսության ռազմավարական ճյուղերը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այսօր կոմունիստները նշում են Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 95- ամյակը: Ի տարբերություն խորհրդային տարիների՝ Հայաստանի կոմկուսի անդամները այսօր տոնը հիշել են ոչ թե շքերթներով, այլ համեստ՝ ծաղկեպսակներ դնելով կոմունիստական շարժման առաջնորդների հուշարձաններին:
Օրվա առիթով լրագրողների հետ նաեւ հանդիպել է Հայաստանի կոմունիստական  կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Այսօր նրա տրամադրությունն իրոք տոնական էր:  Հայ կոմունիստների 75-ամյա առաջնորդին ոգևորել էր շատերիս կողմից մոռացված Հոկտեմբերյան հեղափոխության հոբելյանը: Ընկեր Թովմասյանն իր խոսքում նախընտրեց խոսել այդ պատմական իրադարձության մեծ նշանականության և դրան հետևած խորհրդային տարիների աննախադեպ ձեռքբերումների մասին:։
Լրագրողներին ավելի շատ հետաքրքրքրում էր ոչ թե կոմունիստական  անցյալը, այլ հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրություններում կոմունիստների մասնակցությունը: Ռուբեն Թովմասյնը նշեց, որ այդ հարցը քննարկվելու է դեկտեմբերին սպասվող ՀԿԿ պլենումում։ Թեպետ կոմկուսը ունի բազմաթիվ թեկնուծուներ նախագահի պաշտոնին, այնուամենայնիվ ցավոտ է մասնակցության ֆինանսական կողմը:
Սեփական թեկնածուի բացակայութհան պարագայում պատրա՞ստ է կոմկուսը սատարել իշխանական կամ ընդդիմադիր թեկնածուներից մեկին: Պատասխանելով այս հարցին՝ կոմկուսի առաջնորդը ընդծեց, որ դեռևս նման մտադրություն չունեն: Ըստ նրա՝ հայ կոմունիստների նախընտրած թեկնածուն պետք է պատրաստ լինի ազգայնացնել բոլոր ռազմավարական ճյուղերը և, վերադարձնել ժողովրդի սեփականությունը։

Թողնել պատասխան

Back to top button