Հասարակություն

Երեւան- Քունդուզ հեռուստակամուրջը

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում,ՆԱՏՕ-ի շաբաթե միջոցառման շրջանակներում, կազմակերպվեց հեռուստակամուրջ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար:

Հեռուստակամուրջի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելլը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Դեսպանները բարձր գնահատեցին հայ զինծառայողների առաքելությունը Աֆղանստանում, ինչպես նաեւ երախտագիտություն հայտնեցին Հայաստանին միջազգային անվտանգության ապահովման գործում ցուցաբերած շարունակական աջակցության համար:

Այնուհետեւ ուղիղ կապի միջոցով միմյանց ջերմորեն ողջունեցին եւ մաղթանքներ փոխանակեցին հայ սպաներն ու զինվորները իրենց ընտանիքների անդամների հետ:

Թողնել պատասխան

Back to top button