Հասարակություն

ԵՊՀ- ում վարձավճարները չեն իջնի

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Գաղտնիք չէ, որ կրթական համակարգը դատապարտված է մշտապես փոփոխությունների ենթարկվելու: Շատ փոփոխություններ էլ ներկայացված են կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրով, որոնց մեջ գերակշռողը սոցիալական ուղղվածությունն է:

Դեռևս այդ ծրարգրերը ներայացնելիս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել էր, որ գալիք հինգ տարիներին հինգ հայկական բուհ կանցնեն միջազգային հավատարմագրում: Եվ այսօր արդեն մի շարք բուհեր` այդ թվում ԵՊՀ-ն սկսել են կառուցվածքային և մասնագիտական հավատարմագրման գործընթացը:
«Ինքնագնահատման շատ դժվարին մի շրջան, որի մեջ ենք հիմա: Բավականին լարված աշխատանք է, հաճախ` դժվարին: Բայց կարծում եմ, մենք գործընթացը բարեհաջող կհաղթահարենք»,- ասում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Առաջիկա 5 տարիների համար կառավարության ծրագրով նախատեսված է նաև բուհերի ֆինանսավորման մեխանիզմների փոփոխություն, սահմանվելու է վերին շեմ: Դրա մասին ևս նախարարը հայտարարել էր դեռևս ամիսներ առաջ` ընդգծելով, որ բուհ- երի ֆինանսավորման նոր մեխանիզմները կնպաստեն, որպեսզի բարձարագույն կրթությունը հասանելի լինի նաև  նաև անապահով ընտանիքների երեխաների համար:
«Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում այսօր ուսման վարձերը ձևավորվում են անգամ ինձ համար անհասկանալի եղանակով: Չկա հստակ մեթոդաբանություն, կրթության գնի, ինքնարժեքի և գնի հաշվարկման համար»,- ամռանն ասել էր նախարար Աշոտյանը։ Սա բերում է մի զավեշտալի իրավիճակի, երբ իրավաբանական կրթություն պետության կողմից երաշխավորված դիպլոմով կարելի է ստանալ ինչ- որ մասնավոր բուհում վճարելով 180.000 դրամ և նույն իրավունքները տվող դիպլոմ կարելի է ստանալ վճարելով պետական համալսարանում 800.000 դրամ: Ակնհայտ է, որ այստեղ մենք խնդիր ունենք»:

Սակայն ինչպես այսօր պարզեցինք, մայր բուհն այս փոփոխությանն այնքան էլ չի պատրաստվում, համենայնդեպս` ոչ այնպես, ինչպես ենթադրվում էր Արմեն Աշոտյանի խոսքերից:
Հարցին, թե արդյոք չի նախատեսվում վարձավճարների վերանայում և իջեցում, Արամ Սիմոնյանը պատասխանեց, որ եթե անգամ դրանք վերանայվեն, ապա միայն բարձրացնելու նպատակով։
«Նախ` մասնավոր բուհերը բերել չափել ԵՊՀ-ի հետ խիստ անհամեստ կհնչի: Սար ու ձորի մասին ենք խոսում: Հեմեմատեք իրավագիտությունը հենց թեկուզ մեր հարևան երկրների հետ: Մենք շատ ավելի ցածր գին ենք դրել, քան ԵՊՀ-ն կարող է իրեն թույլ տա: Իսկ վերանայելը միշտ չէ, որ լինում է դեպի քչացում: Լինում է նաև դեպի մեծացում: Համենայն դեպս՝ պետք է հասկանանք, որ այս աշխարհում ձրի ոչ միչ բան չկա: Առայժմ մենք դիմանում ենք, վարձը չենք բարձրացնում»,- ասում է ռեկտորը:

Վարձավճարների բարձր լինելու հետ կապված դժգոություններ ունեն նաև Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները: Անդրադառնալով այս խնդրին՝ ռեկտոր Շահեն Շահինյանը, ինչպես և մայր բուհի ռեկտորը, դարձյալ դիմեց այլ երկրների հետ համեմատությանը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button