ԿարևորՀասարակություն

Այսօր գինու ազգային օրն է

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր գինու ազգային օրն է: Հայաստանում գինեգործությունը հազարամյակների պատմություն ունի: Մասնագետները, սակայն, դժգոհ են գինու նկատմամբ, հայերի դրսևորած վերաբերմունքից: Հայերը վերջին տարիներին նախապատվությունը ոչ թե գինուն են տալիս, այլ օղուն: Մինչդեռ դարեր ի վեր հայկական տոնական սեղանները գինու տեսակներն են զարդարել: Ինչո՞ւ փոխվեց հայերի ճաշակն ու ինչպե՞ս եվրոպական շուկայում հայկական գինին ավելի մրցունակ դարձնել:

Այսօր նոյմեբերի յոթին նշում ենք գինու համազգային տոնը: Գինեգործության հազարամյակների պատմություն ունեցող մեր երկրում վերջին տասնամյակներին ուշադրությունը գինու նկատմամբ նվազել է: Ավելին , երբ 25 տարվա ընդմիջումից հետո գինու գիտակ Ժիրայր Ավանյանը վերադառնում է հայրենիք, զարմանում է, հայերը գինուց անցել են օղուն, իսկ գառան մսի փոխարեն գերադասում են խոզի միսը: Պարզաբանեմ, Ժիրայր Ավանյանը Երևանում բավականին հայտնի մի ռեստոնարնի սեփականատրեն է, ռեստորան, որտեղ գրեթե միայն գինի են վաճառում: Հայերի նախասիրությունների փոփոխությունն այսպես է բացատրում.«Մենք սիրում ենք դուր գալ ուրիշներին»:
Հայաստան, ֆրանսիա, Վրաստան, որ երկրներում արտադրված գինիներն են ավելի լավը: Հարցին միանշանակ պատասխանելը դժվար է,- ասում է գինեգործ Կարո Հակոբյանը: Մի բան հստակ է՝գինին մշակույթ ունեցող խմիչք է, ունի 800 ավելի հատկանիշ, որով կարելի է բնութագրել գինին, գինու ամեն տեսակ իր պատմությունն ունի, կարևոր է գինու մատուցման ձևը, ավելին, ի տարբերություն ալկոհոլային մյուս խմիչքների գինին թավշյա տրամադրություն է ստեղծում: Գինու օգտագործումը պետք է տոն դառնա,- ասում են մասնագետները՝ գինու օգտակարության մասին ևս չմոռանալով: Նրանք վստահեցնում են՝ ֆրանսիացիները սրտամկանի ինֆարկտ ավելի քիչ են ստանում , քանի որ վաղ են ծանոթանում գինի օգտագործելու մշակույթի հետ:
Տեղեկացնենք, որ գինեգործության զարգացման ու հատկապես արտահանման խթանման ծավալները մեծացնելու նպատակով գինեգործությունն ընդգրկված է Արտահանման խթանմանն ուղղված ռազմավարությունում, գերական հռչակված 11ոլորտներից մեկն էլ հենց գինեգործությունն է: Ավելին, խնդիր է դրված 2011-ի 5,6 մլն լիտր գինու արտադրության փոխարեն 2020թ արտադրել 17,5 միլիոն լիտր գինի՝ շուրջ երեք անգամ ավելացնել գինու արտադրության ու արտահանման ծավալները:

Թողնել պատասխան

Back to top button