ԿարևորՔաղաքական

ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականությունը կախված է Հայաստանի կշռից

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

ԱՄՆ նախագահական ընտրություններում համուզիչ հաղթանակ տարավ գործող նախագահ, 51-ամյա Բարակ Հուսեյն Օբաման, ինչը նշանակոմ է, որ նախարդ 4 տարիների ընթացքում որդեգրած քաղաքականությունը կշարունկվի նաև նրա երկրորդ նախագահության ընթացքում, կարծում է հայ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Ամերիկացիների այս ընտրությունը կարելի է բացատրել և այն հանգամանքով, որ Օբաման գոհացրել է նրանց:
Ինչպես նկատեց Երվանդ Բոզոյանը, ամերիկացի դեմոկրատները ավելի խաղաղասեր են, քան հանրապետականները, և դեմոկրատ Օբամայի հաղթանակը նշանակում է, որ Իրանի և Սիրիայի զարգացումների շուրջ Վաշինգտոնը դեռևս ձեռնպահ կմնա ուղղակի ռազմական միջամտությունից։

 «Հայ- թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը էապես վնաս տվեց Ցեղասպանության խնդրին ԱՄՆ-ում»

Անդրադառնալով ԱՄՆ կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ այս հարցում կա և պաշտոնական Երևանի դերակատարումը։

«Հայաստանի կշռից է կախված, թե ԱՄՆ ինչպիսի քաղաքականության կվարի մեր տարածշրջանում եւ, ընդանրապես, հայության խնդիրների վերաբերյալ։ Եթե Հայաստանի խնդիրը մեծ լինի, ապա նրանք շատ ավելի կոշտ ձեւակերպումներ կտան, եթե Հայաստանի կշիռը շատ թույլ եղավ, նրանք կարող է Մեծ եղեռն էլ չասել։ Այդ ամենը կախված է Հայատսանի դիրքից։ Այսօր, ցավոք սրտի, Հայաստանի դիրքը ուժեղ չէ»,- ասաց Բոզոյանը։

Հայկական դիրքերի թուլացման վրա անդրադարձել են Ժնևյան արձանագրությունները, որոնց վավերացման գործընթացը առկախվել է Թուրքիայի պատճառով։ «Կարծում եմ հայ- թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը էապես վնաս տվեց Ցեղասպանության խնդրին ԱՄՆ-ում»։
Բոզոյանի դիտարկամամբ՝ Մեծ եղեռնը դարձել է առևտրի առարկա, ինչը թուլացրել է և Սփյուռքի դիրքերն այս հարցում։

Թողնել պատասխան

Back to top button