Փիրուզա Աբաջյան.Սեյսմակայուն գոտում գտնվող Հայաստանում բարձրահարկ շենքերի կառուցումը նպատակահարմար չէ


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
«Կառուցում ենք մարդկանց համար, մեզ համար մարդկային կյանքը շատ թանկ է» ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իրականացրած Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող «Մեխշին» ընկերության հիմնադիր Փիրուզա Աբաջյանը՝ վստահեցնելով, որ ընդհանուր առմամբ, Հայաստանում կառուցվող շենքերը համապատասխանում են ընդունված չափանիշերին, միաժամանակ նաև նկատել է, որ ինքն անձամբ, բարձրահարկ շենքում չէր ապրի: Սեյսմակայուն գոտում գտնվող Հայաստանում բարձրահարկ շենքերի կառուցումը այնքան էլ նպատակահարմար չէ: Հակառակ մասնագետների կարծիքներին, հատկապես մայրաքաղաքում և հատկապես վերջին տարիներին սնկի նման արագ են աճում բարձրահարկ շենքերը: Մասնագետների մի ստված զանգված շարունակում է միաբերան պնդել, որ դրանք վտանգավոր են, բիզնես-շահերից բացի, այստեղ զոհասեղանին են դրվելու մարդկային շատ ու շատ կյանքեր:
Հայաստանի հանարպետությունում ենք ապրում և ոչ թե էլիտար հանրապետությունում, այնպես որ այդ բարձրահարկերը սոցիալական խնդիրներ չեն լուծում, նրանք ովքեր իսկապես բնակարանի կարիք ունեն, միևնույնն է ի վիճակի չեն բնակարան գնել, դե իսկ 1988թ աղետալի երկրաշարժի հետևանքները դեռ շատ շատերն են կրում սեփական մաշկի վրա: Բնապահպան Կարինե Դանիելյանն ահա թե ինչպես է բնութագրում մայրաքաղաք Երևանի արտաքին տեսքն ու հատկապես բարձրահարկերի առկայությունը.«Եթե երկու մետր արանք կա որևէ շենքերի բակում, կանաչի մի փոքր տեղ կա, ուրեմն այդտեղ պետք է այսպես կոչված էլիտար շենք կառուցվի»:
Արագ տեմպերով կառուցվող շենքերի շինարարական նորմերին, դրան խախտվելուն կամ չխախտվելուն ավելի շատ ուշադրություն է դարձվում այն ժամանակ, երբ որևէ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում: Ամենաթարմ օրինակը մոտ երկու շաբաթ առաջ Խանջյան 20 հասցեում օրեր առաջ տեղի ունեցած փլուզումը, երբ միայն թերևս պատահականության շնորհիվ զոհեր չունեցանք: Դեպքի հետ կապված, փորձագետ Մարտին Եղիազարյանն ասում է, որ նման դեպքերը սերտեֆիկացման հետ չեն կապված, շինարակական նորմերի խախտումներ են. «Բացթողում կարելի է համարել այն, որ նախկինում գոյություն ուներ պարտադիր սերտեֆիկացման ցանկ, որը հանվեց, իսկ այժմ արդեն գործում է չորս կանոնակարգ»:
2006թ բազմաթիվ շինարակական կազմակերպությունների պատվերներով շինարարական նյութերի փորձաքննություն իրականացրած Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող «Մեխշին» ընկերության հիմնադիր Փիրուզա Աբաջյանը վստահեցնում է, որ ընդհանուր առմամբ, կառուցվող շենքերը համապատասխանում են ընդունված չափանիշերին, միաժամանակ նկատում է, որ ինքն անձամբ, բարձրահարկ շենքում չէր ապրի, նպատակահարմար չի գտնում, որ Հայաստանում բարձրահարկ շենքեր կառուցվեն.«Մենք դեռևս չենք հասել այդ մակարդակին, շատ աբներով միջազգային չափանիշերին չենք զիջում, բայց այսօրվա վիճակով խորհուրդ չեմ տա բարձրահարկեր կառուցել»: Տեխնիկական կանորնակարգերը քիչ են,- ասում, է Աբաջյանն ու հայտարարում. «Փորձարկումների հաճախությունն է ցածր մակարդակի վրա»:
Իսկ ընդհանարպես մասնագետները վստահեցնում են, որ ցանկացած շինարարությունում առանցքային դերակատարում ունեն տեխնիկական հսկիչները, նրանք ի դեպ, մեր հանրապետությունում այնքան էլ շատ չեն, մասնագիտական հմտություններին, մեղմ ասած, լավ չեն տիրապետում: Հետևանքներին, բարեբախտաբար, քիչ, սակայն, ցավոք ականատես լինում ենք: