ԿարևորՏնտեսական

Իրանը դադարեցրել է պոլիմերային հումքի ներկրումը Հայաստան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների գործատուների) միությունը դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին, որպեսզի Իրանի համապատասխան մարմինների հետ Հայաստան ներկրվող պոլիմերային հումքի հետ կապված քնդիրը լուծվի։

Միությունը այսօր հայտարարել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը  դադարեցրել է 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտերկիր, որի պատճառով շուրջ երկու շաբաթ ընդհատվել  է պոլիմերային հումքի (պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ ) ներկրումը Հայաստան, ինչը խիստ բացասաբար կանդրադառնա հատկապես սննդարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների վրա։ Այլ երկրներից հումքի ներկրումը ապահովելու համար կպահանջվի առնվազն 30–40 օր և բնականաբար ավելի թանկ գնով, ինչը կբերի նաև ապրանքների գնաճի»։

Թողնել պատասխան

Back to top button