

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
ՆԱՏՕ-ն լուրջ ուշադրություն է դարձնում ու կարևորում Հայաստանի հետ համագործակցությունը, իր հերթին ավելացրեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը։
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն երկու ուղղություններով են հիմնականում արդյունավետ համագործակցում։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնն ընդգծեց, որ ռազմական ոլորտի բարեփոխումների շրջանակներում ՆԱՏՕ-ն փորձում է աշխատել Հայաստանի հետ որպեսզի բանակը դառնա ավելի արհեստավարժ:
Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է և համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, սակայն դրանից փոխգործակցության
Դեսպան Հեֆֆերնը անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացներին՝ նկատեց, որ ՄԽ շրջանակներում ՌԴ եւ ԱՄՆ միջեւ մրցակցություն չկա։
Իսկ ահա Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման դեպքում հայկական ինքնաթիռներին հարվածելու Բաքվի սպառնալիքներին ի պատասխան ին Ջոն Հեֆֆերնն ասաց, որ որպես ՄԽ-ի համանախագահող երկրի դեսպան իր պարտքն է համարում հորդորել կողմերին, որպեսզի զերծ մնան սադրիչ գործողություններից:
Ղարաբաղյան խնդրի կարագավորումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում է և ՆԱՏՕ-ի դերը միայն խորհրդատվական է, ավելացրեց դեսպանը: