ԿարևորՔաղաքական

Հայաստանն ու ՄԽ համանախագահները վճռական են շարունակել բանակցությունները, ասում է ԱԳ նախարարը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/11/051112nalbandyan.mp3
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ փարիզյան հանդիպման նպատակը Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելն  ու բանակցային գործընթացը տեղից շարժելն էր, այսօր խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ ասաց  արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը:

Թե ինչ արդյունք արձանագրեց հանդիպումը,  արտգործնախարարաը չմանրամասնեց, բայց նշեց , որ այն հստակեցրեց իրավիճակը Սաֆարովի արտահանձման խայտառակ գործարքից հետո, որն  իր հերթին հարված էր բանակցային գործընթացին:

«Հայաստանը Սաֆարովի դեպքից մի քանի օր անց հայտարարեց, որ տրամադրված է եւ վճռական է շարունակելու բանակցությունները: Եւ եթե որեւէ կողմ ցանկություն ունի չշարունակել բանակցությունները՝ դա ադրբեջանական կողմն է »։
Ըստ  Նալբանդյանի՝  վերջին 2 ամսում փոփոխություն կա նաև միջազգային հանրության դիրքորոշումներում. չկա  պակաս երկրների ու  կառույցների, որոնք  խստորեն չեն քննադատել ու չեն արտահայտել իրենց  վրդովմունքը ադրբեջանա -հունգարական գործարքի վերաբերյալ:

«Միայն մեկ  բան չի փոխվել.  դա Հայաստանի եւ եռանախագահների ընդհանուր ցանկությունն է՝ շարունակել բանակցային գործընթացը եւ խաղաղ կարգավորում պարտադրել Ադրբեջանին ԼՂՀ վերաբերյալ»:

Իսկ խորհրդարանում արտգործնախարարի ու պատգամավորների հանդիպման առիթը «Բյուջե 2013-ի» նախագիծն էր: Այսօր խորհրդարանում քննարկվում էին արտաքին քաղաքականության ոլորտին ուղղվելիք  բյուջետային հատկացումները: Ըստ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի՝  2013թ.-ին կառավարությունը ծրագրում է արտաքին քաղաքականության  ոլորտ ուղղել մոտ  10.5 մլրդ  դրամ, ինչը 2012 թ.-ից ավելի է շուրջ 1.5 մլրդ դրամով:
Դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման ծախսերը կկազմեն  7,6 մլրդ դրամ, միջազգային կազմակերպություններին Հայաստանի  անդամակցության վճարների համար բյուջեն կտրամադրի  1,4, իսկ կառավարման ապարատի պահպանման համար  1,3 մլրդ դրամ:
Լրացուցիչ ֆինանսավորում նախատեսվեած է նաև 2013-ին  2 կառույցներում Հայաստանի ստանձնելիք նախագահության հետ կապված. մայիսից 6 ամիս ժամկետով Հայաստանը կնախագահի ԵԽ-ում, իսկ հուլիսից՝Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում:

Մոտ կես միլիարդ դրամ կհատկացվի երեք երկրներում նոր դեսպանությունների բացմանը: 2013- ին, ինչպես արտգործնախարարը տեղեկացրեց, Հայաստանը մտադիր է դիվանագիտական ներկայացուցչություններ բացել Մեքսիկայում, Ինդոնեզիայում, Վիետնամում:
Ի դեպ՝ հենց դրանց մասին խոսելիս արտգործնախարարը անդրադարձավ վերջերս քննարկման առիթ դարձած գործուղումների և, այսպես ասենք, կարևոր ու անկարևոր երկրների թեմային: Հիշեցնեմ, նախարարի՝  Մեքսիկա, Կոնգո,  Գվատեմալա կատարած այցելությունները և ընդհանրապես երկրների ընտրության սկզբունքը հետաքրքրում էր ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանին: Այս հարցը նա բարձրացրեց ԱԺ-կառավարություն վեչջին հարցուպատասխանի ժամանակ, բայց չստացավ արտգործնախարարի պատասխանը, քանի որ նա բացակայում էր հանրապետությունից:
Էդվարդ Նալբանդյանն այսօր պատասխանեց հարցին։
«Առնվազն կոռեկտ չէ որևէ երկիր էկզոտիկ կոչել: Նման  հարց տվողները եթե ասեն, թե ինչու է պետք գնալ Վագատուգու և ինչու պետք չէ գնալ Կինշասա, այլևս հարցեր չեն տա»։

Թողնել պատասխան

Back to top button