ԿարևորՀասարակություն

Բնապահպան ակտիվիստները եւս մասնակցեցին խորհրդակցությանը (ֆոտոշարք)

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

 http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/11/051112khosrov.mp3

«Խոսրովի արգելոցի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Թամազյանն այսօր լրագրողների հայտնել է, որ վերջին աղմկահարույց որսագողությունը եղել է իրենց տարածքից դուրս՝ 1- 1,5 կմ հեռավորության վրա։

Հենց այս որսագողությունն էլ պատճառ էր դարձել, որ այսօր բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը մեկներ Խոսրովի անտառ՝ տեղում ծանոթանալու տիրող իրավիճակին, ինչպես նաև խորհրդակցություն անցկացներ արգելոցի մասնագետների հետ: Նախարարին ուղեկցել են նաև լրագրողները, ովքեր, արդեն Խոսրովի անտառի տեղամասերից մեկում, ականատես են եղել բնապահպանների բողոքի ակցիային:
Ակտիվիստները՝ ի դեմս բնապահպան Մարիամ Սուխուդյանի, պնդել են, որ իրենց ներկայությունը ևս պարտադիր ու անհրաժեշտ է արգելոցին վերաբերող բոլոր քննարկուներում: Նախարարի հետ լարված բանակցություններից հետո, ի վերջո, ձեռք է բերվել համաձայնություն խորհրդակցությունը շարունակել համատեղ, սակայն, առանց լրագրողների։ Դրան մասնակցել են նաեւ միջազգային կազմակերպությունների, ԳԱԱ եւ բուհ-երի ներկայացուցիչներ։ Քննարկվել են պահպանվող տարածքների օրենսդրության բարելավման, արգելոցների պահպանման ռեժիմն իրականացնողների մասնագիտական վերպատրաստման եւ տեխնիկական վերազինման հարցեր։

Ի դեպ՝ մինչեւ այդ նախարար Արամ Հարությունյանը լրագրողներին տեղեկացրել է, որ «Խորսովի արգելոց» ՊՈԱԿ- ը վերազիվել է 2.5-ից 3 կիլոմետր շառավղով նկարահանող սարք ունեցող մեքենայով, որը թույլ կտա նշված տարածության վրա հետևել, թե ինչ է կատարվում արգելոցում՝ առանց արգելոցի բնական կյանքին մարդու միջամտության: Նախարարն ասել է, որ արգելոցը կհագեցվի նման ևս 6 մեքենայով։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button