ԿարևորՔաղաքական

Արամ Մանուկյան.«Դատարկված Հայասատանի ինչին են պետք նախագահն ու ազգային ժողովը»

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

«Հայաստանի թիվ մեկ խնդիրն առաջիկա նախագահական ընտրություններում պետք է լինի արտագաղթի կանխումը։ Դատարկված Հայասատանի ինչին են պետք նախագահն ու ազգային ժողովը»,-այսօր նման հայտարարություն է արել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ միաժամանակ նշելով, որ հարցի լուծման համար ՀԱԿ-ը պատարստ է համագործակցել քաղաքական բոլոր ուժերի հետ, անգամ իշխանության, միայն թե կանխվի Հայաստանի ապագային լրջորեն սպառնացող վտանգը՝ արտագաղթը։

Վրաստան կատաարած իր վերջին այցից հետո ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վերադարձել է հիացած ու զարմացած։ «Ժոողվրդի մեջ կա հույս ու ոգևորություն,-ասում է, — քաղաքացին գիտակցում է, որ ինքը կարող է իշխանություն ձևավորել և ինչ որ բան փոխել իր երկրում»։ Վերադարձից հետո ՀՀՇ վարչության նախագահը հերթական զարմանքն է ապրել նաև Հայսատանում, բայց առանց հիացմունքի:

Ըստ պատգամագվորի կոռուպցիայի դեմ անխնա պայքար հայտարարած Հայաստանը վերջին տասը տարիներին միայն հետընթաց է արձանագրել այս ոլորտում։ Ըստ պատգամավորի Հայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որտեղ վաղուց արդեն SOS կանչելու ժամանակն է։ Արտագաղթը հասել է ահռելի չափերի, երկիրը դատարկվում է մեծ արագությամբ:

Առաջիկա քաղաքական զարգացումները ևս, ըստ պատգամավորի, կլինեն անկանխատեսելի։ «Այդ զարգացումները կախված կլինեն ոչ թե կուսակցությունների և անհատների ցանկություններից, այլ նրանից, թե ինչ է ուզում հայ հասարակությունը՝ օրակարգում ունենալով մեզ սպառնացող թիվ մեկ խնդիրը՝ արտագաղթը։ Արամ Մանույանի համոզմամբ բոլորի կենտրոնացված ջանքերը պետք է միտված լինեն հենց այս խնդրի լուծմանը։ «Դատարկված Հայսատանի ինչին են պետք նախագահն ու Աժ-ն»,-նկատում է պատգամավորը՝ հայտարարելով, որ խնդիրը լուծելու համար ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, անգամ իշխանական:

«Մենք ունենք հզոր թեկնածու, որը նշված մարտահրավերների դեմ կարող է պայքարել։ Ուզում ենք, որ նա լինի նախագահ և ամեն ինչ անում ենք, որպեսզի առաջադրվի։ Դա չլինելու դեպքում հարցը կարելի է քննարկել թե ՀԱԿ-ի ներսում, և թե՝ դրսում»,-նկատի ունենալով ՀԱԿ առանորդ Լևոն Տեր Պետրոսյանին, հավելեց Արամ Մանուկյանը:

Թողնել պատասխան

Back to top button