ԿարևորՀասարակություն

Այս տարի Հայաստանը դարձել է Միջազգային ոստիկանական ասոցիացիայի ասոցացված անդամ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանի Վետերան ոստիկանների ասոցիացիայի անդամներն օրերս Իսրայելում մասնակցել են Ոստիկանների միջազգային ասոցիացիայի տարեկան գագաթաժողովին: Այս տարի մեր երկիրը դարձել է Միջազգային ոստիկանական ասոցիացիայի ասոցացված անդամ: 2013թ սեպտեմբերին արդեն Կոպենհագենում Հայաստանը կդառնա ասոցիացիայի լիիրավ անդամ: Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, Ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ ու որոշ մանրամասներ ներկայացրել: Որպես հասարակական կառույցի ղեկավար Սարգսյանը հայտարարել է, որ 2013թ նախագահական ընտրություններում իր ղեկավարած կառույցը սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին:
«Մենք մեր կառույցներով կանգնած ենք գործող նախագահի կողքին: Այն մարդիկ, ովքեր իրենց քաղաքական գործիչ են կոչում և ոչ մի ծառայություն չունեն ոչ օրենքին, ոչ պետությանն ու օրինականությանը մատուցած և այսօր ուզում են Հայաստանում ինչ-որ բան անել: Ոչ: Խորհուրդ կտամ խելքները գլուխները հավաքեն ու հավաքվեն մեկ դրոշի շուրջ, որպեսզի կարողանանք հաղթահարել արտաքին մարտահրավերներին»:

Թողնել պատասխան

Back to top button