ԿարևորՔաղաքական

Միացյալ Նահանգները կոչ է արել Ստեփանակերտի օդանավակայանի հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցում կողմերին կոչ է անում գտնել դիվանագիտական լուծումներ` հարգելով միջազգային համաձայնագրերը, ինչպես նաև Հայաստանի ու Ադբեջանի քաղաքացիական օդային հաղորդակցության միջև առկա պրակտիկան: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո խոսնակ Վիկտորիա Նուլանդը:
Lրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունի Միացյալ Նահանգները Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման ու հետագայում թռիչքների իրականացման վերաբերյալ Ադրբեջանի հնչեցրած ռազմատենչ հայտարարությունների հարցում, արդյոք Միացյալ Նահանգները պատրաստվում է միջամտել խնդրին:

Պետդեպի մամուլի խոսնակը հիշեցրել է, որ խնդրին անդրադարձել է ԼՂ հիմնահարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը` առաջին անգամ նախորդ տարվա ապրիլին, ապա նաև` այս տարվա հուլիսին:
«Նրանք արտահայտում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դիրքորոշումը` կոչ անելով գտնել դիվանագիտական լուծում: Ես կոչ եմ անում ձեզ հայցք գցել այդ հայտարարություններին»,-ասել է մամուլի խոսնակը:
Նուլանդը հշեցրել է իրենց այն հայտարարությունը, թե օդանավակայանի գործարկումը չի կարող համարվել որպես ԼՂ կարգավիճակի փոփոխությանն աջակցող գործոն:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button