ԿարևորՀասարակություն

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը կարող է փակվել պարտքերի պատճառով

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը կարող է փակվել պարտքերի պատճառով, որը պետք է վճարեն նաև հայերը:
Երուսաղեմի գլխավոր սրբավայրերից մեկը՝ Սուրբ Հարության տաճարը, որտեղ եղել է Տիրոջ գերեզմանի տաճարը, տարածքային առումով ընդհանուր է եղել հայ, հույն և կաթոլիկ եկեղեցիների համար, ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությանն ասել է Երուսաղեմի պատրիարքության արքեպիսկոպոս Իսհուսիուսը։ Նրա խոսքով՝ Երուսաղեմի ջրամատակարարման ընկերությունը տեղեկացրել է, որ եկեղեցին տարիներ շարունակ կուտակել է շուրջ 2 մլն 400 հազար դոլար և առանց զգուշացնելու սառեցրել է նրանց հաշիվները։

«Մենք երբևէ չենք վճարել ջրի համար՝ ո՛չ օսմանցիների, ո՛չ հորդանանցիների, ո՛չ իսրայելցիների օրոք։ Պատրիարքն առաջարկել է վերացնել պարտքը և սկսել հաշվել դրանից հետո, սակայն ընկերությունը դեռևս չի պատասխանել»,- ասել է արքեպիսկոպոսը։ Նրա խոսքերով՝ պատրիարքը նամակ է հղել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Կիպրոսի և Հունաստանի առաջնորդներին։  Արքեպիսկոպոսը նշել է, որ իսրայելական ընկերության ներկայացուցիչները հրաժարվում են ընդառաջել, ուստի իրենք մտադիր են փակել եկեղեցին, քանի որ չեն կարող գոյատևել առանց գումարի։ Սուրբ Հարության տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ, համաձայն քրիստոնեական ավանդույթի, թաղվել, ապա հարություն է առել Քրիստոսը։ Այն օծվել է 335թ.-ին։ Եկեղեցին պահում են հույն և հայ ուղղափառ եկեղեցիները, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցին՝ Վատիկանի համաձայնությամբ։

Թողնել պատասխան

Back to top button