ԿարևորՀասարակություն
Աշխարհում ինչ ճգնաժամ էլ լինի` ոսկերչի գործը չի պակասի, համոզված են ոսկերիչները


Շաքե Ավոյան
«Ռադիոլուր»
Այս շաբաթ Երևանում էին հավաքվել հայ ոսկերիչները ամբողջ աշխարհից, եկել էին ոսկերչի տոնը Հայաստանում նշելու և միաժամանակ իրենց աշխատանքները ցուցահանդես-վաճառքում ներկայացնելու: Աշխարհում ինչ ճգնաժամ էլ լինի` ոսկերչի գործը չի պակասի, այսպես են նրանք մտածում, զարդի չափերն ու արժեքը փոխվում են ճգնաժամերի ազդեցությունից, բայց անհրաժեշտությունը երբեք չի վերանում: