ԿարևորՏնտեսական

2013- ին 226 մլն դոլար կուղղվի արտաքին պարտքի մարմանը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովում շարունակվում են 2013 թվականի պետական բյուջեյի նախագծի շուրջ քննարկումները խորհրդարանական հանձնաժողովներում։ Քննարկումներում առաջնահերթությունը տրվում է ծախսային մասին։

Գալիք տարի աշխատավարձի և կենսաթոշակների զգալի աճ չարժե ակնկալել։ Գործադիրը խոստովանում է` դրա համար բավականին ռեսուրս չկա: Ըստ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի՝ եղած հնարավորությունների մի զգալի մասը` 226 մլն ԱՄՆ դոլարը կուղղվի արտաքին պետական պարտքի մարմանը:

Եթե 2012 թ. վերջին մեր երկրի արտաքին պետական պարտքը կկազմնի 3,859 մլրդ դոլար, ապա հաջորդ տարեվերջին  այն կգերազանցի 4 մլրդ 40 մլն դոլարը։

Թողնել պատասխան

Back to top button