ԿարևորՔաղաքական

2013թ բյուջեին նվիրված դիտողությունները Բագրատյանը կներկայացնի նոյեմբերի վերջին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ՀԱԿ խմբակցության պատագամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման եկավ մոտ կես ժամ ուշացումով: Նա ԱԺ-ում մասնակցում էր 2013թ պետական բյուջեի մասին օրենքի քննարկումներին: «Տեսնում եմ պրոբլեմներ, որոնք պետք է բարձրացնեմ և դա իմ քաղաքացիական ու պատգամավորական պարտքն է»,- քննարկումներին մասնակցելն այսպես մեկնաբանեց Հրանտ Բագրատյանը: Բյուջեի նախագծի մասին էլ Բագրատյանը երկար չխոսեց: Բայց նշեց, որ բավարարված չէ կատարված աշխատանքի որակից.«Բյուջեի վերաբերյալ ես այսօր ձեզ շատ բան չեմ ասելու: Կարծում եմ, որ տրամաբանությունն ամբողջությամբ սխալ է, գաղափարախոսությունը սխալ է: Ընդհանուր առմամբ, որ բնորոշենք բյուջեն, պրոֆեսիոնալ առումով կատարված աշխատանքի որակից ծայրահեղ անբավարարված եմ»:

Այդուհանդերձ, ՀԱԿ խմբակցության պատգամավորը որոշ մեկնաբանություններ կատարեց, վերջինս նշեց, որ ստվերի կրճատման ուղղությամբ որևէ քայլ կատարված չէ, ավելին, բեռը փոքր ու միջին բիզնեսի վրա ավելի է մեծանալու: Բագրատյանը ցոփություն է համարում ԿԲ-ի՝ ֆիանսական ոլորտին տրվող հատկացումները.«Մենք չենք կարողանում հասկանանք, ինչու է տնտեսական քաղաքականության արդյունքում ԱՎԾ-ի համաձայն, ոլորտներից մեկում աշխատավարձը մշտապես վեց անգամ ավել, քան մյուս ոլորտում: Դա նշանակում է, որ հարկման տարբեր մեխանզիմներ են, որ ֆինանսական ոլորտն ադեկվատ ձևով չի հարկվում»:

Առողջապահության ու կրթության ոլորտներում բարեփոխպումների տարրրեր Հրանտ Բագրատյանը այդուհանդերձ նկատել է, մնում է, որ տեմպերը չթուլանան.«Կրթության ոլորտը մեկ միլիարդ դրամից անցել է, ՀՆԱ-ի ութ տոկոսն է, հավասարվել է գյուղատնտեսությանը արտադրությամբ: Նախարարները ներկայացնում են քայլեր, որոնց մեջ կա տրամաբանություն, որտեղից եկել, ուզում են գնալ առաջ: Փող նրանց համար բնականաբար չի գտնվել»: Գազի սակագնի հնարավոր բարձւրացում Հրանտ Բագրատյանը սպասում է, ավելին, ասում է, որ կառավարությունը կրկին կսուբսիդավորի անապահով ընտանիքների սպառած գազի գնի մի մասը, սակայն, այս քայլերը նախկին վարչապետը խաբկանք է համարում: Նշենք, որ 2013թ բյուջեին նվիրված Բագրատյանի դիտողությունները մի քանի տասնյակ են լինելու, իսկ մեկնաբանություններն ավելի մանրամասն ՀԱԿ խմբակցության պատգամավորը կներկայացնի նոյեմբերի վերջին, իսկ լրագրողների հետ այսօր այդ մասին խոսելը վաղաժամ համարեց:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button