ԿարևորՔաղաքական

Հովիկ Աբրահամյանը կարող է գլխավորել Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»
 http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/11/021112hovik.mp3

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում ինքը գլխավորի ՀՀԿ նախագահ, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը, քանի որ արդեն այդ գործում բավականին հաջողված փորձ ունի:

Անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր նախընտրական բանակցությունների մասին լուրերինч ԱԺ նախագահը  հանդես եկավ համերաշխ ընտրություններ անցկացնելու օգտին:

Հովիկ Աբրահամյանը չբացառեց նաև, որ նախագահական ընտրություններին զուգահեռ կանցկացվի և համապետական հանրաքվե` Սահմանդրությունում փոփոխություններ կատարելու նպատակով: Հարցը կվերաբերվի կառավարության կաառուցվածքային փոփոխություններին:

ԱԺ նախագահը ողջունեց հակակոռուպցիոն խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը` ընդդիմադիր խմբայկցությունների հետ համատեղ:

Թողնել պատասխան

Back to top button