ԿարևորՀասարակություն

Երկաթուղում՝այնպես ինչպես փողոցում. հետիոտներն ու մեքենաներն անցնում են ինչպես պատահի

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Հարավկովկասյան երկաթուղին ձեռնարկում է անվտանգության պահպանությանն ուղղված բոլոր քայլերը , իրականցնում է երթուղային անցումների հագեցման և վերանորոգման ծրագիրը, պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ անցումների խախտումներն ու թերությունները բացահայտելու համար, հերթապահների հետ տարվում են տեխնիկակակն պարապմունքները», -նշվածները թվելով ընկերության գլխավոր ճարտարագետ Սերգեյ Հարությունյանն այսօր այնուամենայնիվ նկատել է՝ երկաթուղում գրանցված դժբախտ պատապհարներից խուսափելու և անվտանգության բարձր մակարդակ ապահովելու համար համալիր ջանքեր են պահանջվում։

Այն ինչ կատարվում է Երևանի փողոցներում , գրեթե նույնությամբ կրկնվում է Հարավկովկասյան երկաթուղու տարբեր հատվածներում. հետիոտներն ու մեքենաները անցնում են ինչպես պատահի, որտեղով պատահի։ Արդյունքում տխուր վիճակագրություն է ստացվում: Վերջին հինգ տարիների վիճակագրությունն փաստում է, որ դեպքերի քանակը նվազել է, բայց աճել է զոհերի թիվը։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր ճարտարագետ Սերգեյ Հարությունյանը սա բացատրում է չվերթերի քանակի և գնացքների արագության աճով։ «Երթուղային տրանսպորտը չի կարող միանգամից կանգ առնել, արտակարգ արգելակաման դեպքում գնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր»,-ասում է Սերգեյ Հարությունյանն ու հորդորում քաղաքացիներին՝ լինել ուշադիր և սխալ քայլերով չվտանգել ոչ իրենց և ոչ էլ ուղևորների կյանքն ու առողջությունը:
Ի դեպ, ըստ ընեկերության ներկայացուցչի, պատահարներից հետո, եթե անգամ կան մեծ ֆինասական կորուստներ և զոհեր, հաճախ առկախ է մնում հարցը՝ ի վերջո ո՞վ պետք է կրի կատարվածի պատասխանատվությունը:

Թողնել պատասխան

Back to top button