ԿարևորՀասարակություն

Գործ ունենք արժեքային ճգնաժամի հետ, ասում է վարչապետը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ընթացող Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովի նոյեմբեր 2-ի նիստին իր մասնակցությունը բերեց ՀՀ վարչապետ, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Տիգրան Սարգսյանը:

 

Մենք գործ ունենք արժեքային ճգնաժամի հետ և ժամանակակից մարտահրավերների հաղթահարման բանալին, գաղտնիքը հենց այդ ոլորտում է պետք որոնել: Սպառողական հոգեբանությունը, սուրբ առաքելական արժեքներից հեռանալը ցանկացած հասարակության համար ստեղծում է լուրջ և անհաղթահարելի բարդություններ: Նմանատիպ խնդիրներ այսօր կանգնած են նաև հայ ժողովրդի առջև:

Տ. Սարգսյան

 

«Անժխտելի է այն դեկատարությունը, որը հայ ժողովրդի պատմության մեջ ունեցել է և ունի Հայ Առաքելական Եկեղեցին: Շնորհիվ մեր հավատքի, եկեղեցու շուրջ մեր համախմբվածության՝ այսօր ունենք պետություն և համատեղ ջանքերով լուծում ենք այն խնդիրները, որոնք մտահոգում են մեր ժողովրդին: Ինչպես դարեր ի վեր, այնպես էլ այսօր Հայ Առաքելական Եկեղեցու օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնք մտահոգում են մեր ժողովրդին և մենք ձեզ հետ փորձում ենք գտնել պատասխաններ, որոնք առաջնորդելու, օժանդակելու և ծառայելու են մեր ժողովրդին», — նշեց ՀՀ վարչապետը:

Կառավարության ղեկավարը մասնավորապես անդրադարձավ ժամանակակից հասարակության առջև ծառացած մարտահրավերներին. «Իմ համոզմունքն այն է, որ իրականում մենք գործ ունենք արժեքային ճգնաժամի հետ և ժամանակակից մարտահրավերների հաղթահարման բանալին, գաղտնիքը հենց այդ ոլորտում է պետք որոնել: Սպառողական հոգեբանությունը, սուրբ առաքելական արժեքներից հեռանալը ցանկացած հասարակության համար ստեղծում է լուրջ և անհաղթահարելի բարդություններ: Նմանատիպ խնդիրներ այսօր կանգնած են նաև հայ ժողովրդի առջև: Համոզված եմ, որ այն արդիական մարտահրավերները, որոնք առկա են, մենք կարող ենք հաղթահարել, եթե ապավինենք մեր հավատքին, համախմբվենք մեր հավատքի շուրջ, հզորացնենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ամրապնդենք կապը պետության և Եկեղեցու միջև: Սա է լինելու այն բանաձևը, որն օգնելու է մեզ հաղթահարել նորագույն մարտահրավերները»:

ՀՀ վարչապետն արծարծեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքների ուղղվածությանը, ինչպես նաև  սիրահայությանը ցուցաբերվող օգնությանն առնչվող հարցեր:

Տիար Տ. Սարգսյանը, բարձր գնահատելով այսօր Եկեղեցու և պետության ներկա հարաբերությունները, համոզում հայտնեց, որ այս ժողովի կայացրած որոշումները կնպաստեն Հայոց Եկեղեցու ամրապնդմանը:

 

Թողնել պատասխան

Back to top button