Տնտեսական

Բիզնեսը փիլիսոփայություն է, ասում է հայտնի գործրարարը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Հայաստանում է Մոսկվայի առաջատար ներդրումային-շինարարական «Ռուցոգ» հոլդինգի ղեկավար Ռուբեն Գրիգորյանը: Այսօր նա հանդիպել է  Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողներ հետ և նրանց համար կարդացել «Ինչից է սկսվում բիզնեսը» թեմայով դասախոսությունը:

«Ինչից է սկսվում բիզնեսը: Բիզնեսը նախևառաջ փիլիսոփայություն է և ոչ թե հասարակ տնտեսական հաշվարկ, որը ենթադրում է եկամուտ և անխուսափելի ծախսեր: Ձեր գործի հաջողության գրավականն է նաև մարդկային  ճիշտ հարաբերությունների կառուցումը: Բիզնես անելու համար պետք է իմանալ թե ինչից սկսել, քանի որ ճիշտ սկիզբը գործի կեսն է»:

Ռուբեն Գրիգորյանը 2006 թվականին ճանաչվել է Ռուսաստանի պատվավոր շինարար: Նրա ղեկավարած «Ռուցոգ»  հոլդինգը շինարարական ոլորտում զբաղեցնում է առաջատար դիրք: Կազմակերպությունն աչքի է ընկնում նաև բարեգործական նախագծերով` հատկապես եկեղեցաշինության ոլորտում:

 

 

Թողնել պատասխան

Back to top button