ԿարևորՀասարակություն

Նոր օրենսգիրք՝ նոր գաղափարախոսությամբ

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Արդարադատության համակարգի 2012-16 թթ բարեփոխումների շրջանակում արդարադատության նախարարությունն անցած ամիս խորհրդարանում շրջանառության մեջ է դրել նոր «Քրեական դատավարության օրենսգրքի» նախագիծը: Երկու տարվա ընթացքում այն մշակած աշխատանքային խմբի ղեկավար, ԵՊՀ դասախոս Հրայր Ղուկասյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ` ներկայացնելով նոր օրենսգրքի առանձնահատկություններն ու այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն նրանով:
Քրեական արդարադատության ոլորտը կարգավորող նոր օրենսգրքի անհրաժեշտությունը, ըստ Հրայր Ղուկասյանի, առկա էր դեռ երկու տարի առաջ: Գործող օրենսգիրքն ընդունվել է դեռ 98-ին եւ գործողության մեջ մտել 99-ից, իսկ նոր օրենսգրքի ընդունման համար կային բավականին նախադրյալներ, ասաց օրենսգիրքը մշակող խմբի ղեկավարը։ Հրայր Ղուկասյանի ձեւակերպմամբ` նոր օրենսգիրքը նոր է իր գաղափարախոսությամբ:

Նախագիծը նպատակ ունի նաեւ ամրապնդել քրեադատավարական ոլորտ ընդգրկված անձի իրավունքների պաշտպանությունը` նախատեսելով լրացուցիչ մեխանիզմներ, որոնք, ըստ բանախոսի, հնարավորություն կտան առավել արդյունավետությանբ իրացնել անձի մի շարք հիմնարար իրավունքները: Խոսքը, մասնավորապես, անմեղության կանխավարկածի, արդար դատաքննության եւ այլ իրավունքների մասին է:
Հրայր Ղուկասյանը տեղեկացրեց, որ մշակված նախագծի հիմքում դրված է Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայության վերլուծությունը, որ կատարվել է պրակտիկ նյութերի հիման վրա եւ որն ունի հակակոռուպցիոն բնույթ: Այդ բոլոր նոյւթերը վերլուծելուց հետո օրինագիծը մշակած աշխատանքային խումբը համապատասխան ձեւակերպումներ կներկայացնի բոլոր շահագրգիռ կառույցներին, իսկ վերջնական արդյունքները կներկայացվեն նաեւ հանրությանը:

 

Թողնել պատասխան

Back to top button