ԿարևորՀասարակություն

Տիգրան Սարգսյան.«Կոռուպցիայի դեմ պայքարում կկիրառվեն վիրահատական մեթոդներ»

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Վարչապետ Տիգրան  Սարգսյանն այսօր կառավարության նիստի սկզբում  ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին հրավիրել է համատեղ պայքարել կոռուպցիայի դեմ: Վարչապետի փոխանցմամբ՝ հանրապետության  նախագահից հանձնարարական է ստացել՝  վճռական գործողություններ, այդ թվում՝ վիրահատական մեթոդների կիրառել, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները  լինեն շոշափելի և տեսանելի: Տիգրան Սարգսյանն ասել է, որ վաղը հրավիրել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որին կհրավիրեն նաև ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները:

«Կոռուպցիայի դեմ պայքարի վիճակը մեզ չի բավարարում: Որպեսզի մենք այս բնագավառում հաջողություն ունենանք, կարծում եմ՝ պետք է էապես ուժեղացնենք համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ»,- նկատել է վարչապետ Սարգսյանը:

Նա կառավարության անդամներին առաջարկել է ներկայացնել այն հասարակական կազմակերպությունների ցանկը, որոնց հետ համագործակցությունը նպատակահարմար է:  «Այդ կազմակերպությունները նույնպես մասնակցելու են կոռուպցիայի դեմ պայքարի քննարկումնե

Թողնել պատասխան

Back to top button