Հոգնել եմ Բրոնկո Բամմայից եւ Միթ Ռոմնիից, լաց լինելով ասել է 4-ամյա Էբբին


Համացանցում իրական հիթ է դարձել լացող աղջկա տեսանյութը, որտեղ նա ասում է, որ իր լացի պատճառն ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբաման և Միթ Ռոմնին են, հաղորդում է CNN-ը։ Տեսանյութը հայտնվել է համացանցում չորեքշաբթի և արդեն ունեցել է հազարավոր դիտումներ և մեկնաբանություններ։ Նրա գլխավոր հերոսուհին 4-ամյա Էբբի Էվանսն է։ Այն հարցին, թե ինչու է լաց լինում, Էբբին պատասխանում է, որ հոգնել է Բարաք Օբամայից ու Միթ Ռոմնիից։
Մայրը փորձում է հանգստացնել դստերը՝ խոստանալով, որ ընտրությունները շատ շուտով կավարտվեն։ Ինչպես հայտնում է Associated Press-ը, Էբբին և նրա մայրն ապրում են Կոլորադո նահանգում, որտեղ նախընտրական քարոզարշավի համար երկու կուսակցություններն էլ ծախսել են ընդհանուր առմամբ 87 մլն դոլար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 6-ին։