Հասարակություն

2.7 մագնիտուդով երկրաշարժ`Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում

Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Քաջարանից 15 կմ հյուսիս-արևմուտք, հոկտեմբերի 31-ին՝ տեղական ժամանակով ժամը 02.05-ին, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը»։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.200 և արևելյան երկայնության 45.990:
Ըստ նախնական տվյալների երկրաշարժը զգացվել է միայն Քաջարան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Թողնել պատասխան

Back to top button